Մոուրինյու. Նեյմարին մեր կողմը գրավելու փորձերը նման են սեյֆ բացելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի համար:

«Միշտ փորձում եմ իմ ակումբին օբյեկտիվ և պրագմատիկ խնդրանքներով դիմել: Նեյմարի մասին տեղեկություններն աբսուրդ են: «Բարսելոնայի» նման ակումբը երբեք չի վաճառի նրան:

Մեսսին դեռ առջևում շատ խաղային տարիներ ունի, սակայն նա արդեն 30 տարեկան է և Լեոյից հետո Նեյմարն է դառնալու «Բարսելոնայի» գլխավոր աստղը: Նեյմարին մեր կողմը գրավելու փորձերը կարող եմ համեմատել սեյֆ բացելու հետ. դա անհնար է»,- «ESPN»-ի հետ զրույցում ասել է պորտուգալացի մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում