Ռաուլը պաշտոն է ստանալու «Ռեալում»

«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը վերադառնալու մադրիդյան ակումբ:

«Marca»-ի տեղեկությամբ` իսպանացին պաշտոն է ստանալու, որն «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ սերտ աշխատանք է ենթադրում: Հավանաբար Ռաուլը կլինի վերջինիս օգնականը:

Ներկայումս 39-ամյա նախկին ֆուտբոլիստն ԱՄՆ-ում Իսպանիայի առաջնության դեսպանն է: Նշվում է, որ Ռաուլն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խավյեր Տեբասին արդեն տեղեկացրել է, որ շուտով լքելու է իր պաշտոնը: Իսպանացին «Արքայական ակումբին» կմիանա հունիսին:

Մի քանի օր առաջ «Ռեալի» լեգենդը չէր բացառել, որ կարող է աշխատանքի անցնել «Բարսելոնայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում