Մայամի. Ֆեդերերի ծանրագույն հաղթանակը (տեսանյութ)
31/03/2017 11:51
Նմանատիպ
Մայամիում ընթացող «Մասթերս-1000» կարգի մրցաշարում տեղի են ունեցել քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Ռոջեր Ֆեդերերը մրցել է Թոմաշ Բերդիխի հետ և դժվարությամբ հաղթանակ կորզել:
Առաջին սեթում շվեյցարացին առավելության է հասել 6:2 հաշվով, սակայն երկրորդում զիջել է: Որոշիչ երրորդ սեթում 35-ամյա թենիսիստը շահել է մրցակի մատուցումը, բայց 5:3 հաշվի ժամանակ Թոմաշին թույլ է տվել բրեյք կատարել, ապա նաև հավասարացնել հաշիվը:
Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որում չեխն իր մատուցման ժամանակ մատչ-փոյնթ է ունեցել, սակայն այն չի իրացրել, ինչից օգտվել է Ռոջերը և հաղթանակ տարել: Վերջնական հաշիվն է 6:2, 3:6, 7:6 (6):
Կիսաեզրափակչում Ֆեդերերը կմրցի Նիկ Կիրյոսի հետ, ով իր հերթին ծանրագույն հաղթանակ է տոնել Ալեքսանդր Զվերևի նկատմամբ (6:4, 6:7 (9), 6:3):
Հետևեք մեզ նաև Telegram-ում