Վերջին տուրից առաջ Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին զիջում է կես միավորով

Տեղի են ունեցել «Շարժա Մասթերսի» 8-րդ տուրի պարտիաները:

Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տոնել, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Էդուարդ Հակոբյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարի վերջին տուրից առաջ 4 շախմատիստ վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վլադիմիր Հակոբյանն իր ակտիվում գրանցել է 6 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների թվում:

Գաբրիել Սարգսյանն ունի 5.5 միավոր, իսկ պատանի Էդուարդ Հակոբյանը վաստակել է 4.5 միավոր և այս պահի դրությամբ շուրջ 90 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում