Տարօրինակ հարց Շվայնշտայգերին. ««Չիկագոն» կարո՞ղ է դառնալ աշխարհի չեմպիոն» (տեսանյութ)

Բաստիան Շվայնշտայգերի` «Չիկագո Ֆայր» տեղափոխության առիթով մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը կիսապաշտպանին տարօրինակ հարց է տվել:

Ամերիկացի լրագրողը գերմանացուն հարցրել ե՝ արդյո՞ք «Չիկագոն» կարող է դառնալ աշխարհի չեմպիոն: «Շվայնին» իլինոյսցիների մամուլի քարտուղարից փորձել է ճշտել, թե ինչ նկատի ունի լրագրողը:

Իրավիճակը փրկել է «Ֆայրի» գլխավոր մենեջերը: Նա լրագրողին բացատրել է, որ «Չիկագոն» չի կարող մասնակցել Մունդիալին, որովհետև ակումբ է, այլ ոչ թե ազգային հավաքական:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում