Սանչեսին թիմում պահելու համար Վենգերը խորամանկության է դիմում (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի և թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի խոսքերին:

Չիլիացին ասել էր, որ ցանկանում է մնալ Լոնդոնում, սակայն տիտղոսներ նվաճող թիմում: Ի պատասխան դրան` ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ Լոնդոնում միայն մեկ թիմ կա:

Հաշվի առնելով հարձակվողի ծառայություներով «Չելսիի» հետզհետե աճող հետաքրքրությունը և Սանչեսի ակնարկը, Մոմանին պատկերում է, թե ինչպես է Վենգերն Ալեքսիսին խաբելու ու թիմում պահելու համար «Արսենալը» նմանեցնում «Չելսիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում