ԱՊԼ․ Ամսվա լավագույն մարզիչը, ֆուտբոլիստը և գոլը (լուսանկար, տեսանյութ)

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս ամսվա ընթացքում Լուկակուն դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է 21 գոլ։

«Շատ երջանիկ եմ։ Այս մրցանակն ինձ հավելյալ մոտիվացիա կհաղորդի։ Այս պահին ես բավականին լավ եմ խաղում, թիմս ևս հաջող է հանդես գալիս»,- Լուկակուի խոսքը մեջբերել է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։

Ամսվա լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն։ Մարտին «Բորնմուտը» 3 հանդիպում է անցկացրել՝ տոնելով երկու հաղթանակ «Վեսթ Հեմի» (3:2) և «Սուոնսիի» (2:0) նկատմամբ, ինչպես նաև Հաուի թիմը ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ամսվա լավագույն գոլի հեղինակը «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էնդրոս Թաունսենդն է։ Լավագույնն է ճանաչվել Թաունսենդի՝ «Վեսթ Բրոմվիչի» (2:0) դարպասը խփած գոլը։ Ընդհանուր առմամբ Թաունսենդը մասնակցել է ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկության 27 հանդիպման, խփել է 2 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում