ԱՊԼ․ Առաջատարն անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսին» 30-րդ տուրում հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին» և 1։2 հաշվով պարտություն կրեց։

Գոլերն արձանագրվեցին հանդիպման մեկնարկում։ Նախ 5-րդ րոպեին աչքի ընկավ Սեսկ Ֆաբրեգասը, ապա 4 րոպե Կրիստիան Բենտեկի փոխանցումից հետո հավասարությունը վերականգնեց Ուիլֆրիդ Զահա։ 11-րդ րոպեին կրկին լավ աշխատեց Զահայի և Բենտեկեի համագործակցված խաղը, և վերջինս դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Քրիսթալ Փելասն» ունի 31 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։ «Չելսին» շարունակում է 69 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» գերազանցելով 7 միավորով։ Նշենք նաև, որ և՛ «Չելսին», և «Քրիսթալ Փելասը» 29 հանդիպում են անցկացրել։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Չելսի» – «Քրիսթալ Փելաս»՝ 1։2
Գոլերը՝ Ֆաբրեգաս 5՛ – Զահա 9՛, Բենտեկե 11՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում