Արտագնա խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Բերնլիին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում առաջատար քառյակից «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բերնլիին»․ «Թերֆ Մուր» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով։ «Տոտենհեմի» հաղթանակն ապահովեցին Էրիկ Դայերը և Սոն Հին Մինը։

Այժմ Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 62 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 7 միավորով։ «Բերնլին» 32 միավորով 15-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Բերնլի» – «Տոտենհեմ»՝ 0։2
Գոլերը՝ Դայեր 66՛, Մին 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում