Ջեկոյի դուբլի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Էմպոլիի» նկատմամբ։ «Գայլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն (12′, 56′):

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 68 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 5 միավորով․ ընդ որում, թուրինյան թիմը դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Էմպոլին» 22 միավորով 17-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում