Արմեն Մկրտչյան. Մեզ առավելագույն ծանրաբեռնվածությամբ մարզումներ են հարկավոր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Վլադիկավկազում: Թիմը Երևան վերադառնալու է ապրիլի 8-ին:

Գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Վլադիկավկազից ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ Հարավային Օսեթիայի ըմբիշների հետ համատեղ մարզումներն ընթանում են նորմալ հունով.

«Փորձում ենք տղաների մոտ պլանավորված աճ ապահովել: Երեկ ընկերական գոտեմարտեր անցկացրինք: Վատ չէր: Աշխատում ենք թե´ ուժային պատրաստվածության, թե´ տեխնիկայի վրա:

Այս փուլում մեզ առավելագույն ծանրաբեռնվածությամբ մարզումներ են հարկավոր, բայց ոչ լավագույն մարզավիճակի հասնել: Ծանրաբեռնվածությունը կթուլացնենք մեկ շաբաթ հետո»,- ասել է Արմեն Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում