Կոնտան` Մայամիի մրցաշարի չեմպիոնուհի (տեսանյութ)

Մայամիում ավարտվել է կանանց թենիսի «Պրեմիեր» կարգի մրցաշարը: Եզրափակչում Յոհանա Կոնտան 6:4, 6:3 հաշվով հաղթել է Կարոլինա Վոզնյացկուն և դարձել է չեմպիոն:

Հանդիպման ընթացքում բրիտանուհին շահել է Կարոլինայի 6 մատուցում, իսկ սեփականները զիջել է 3 անգամ:

Աշխարհի 11-րդ ռակետի համար սա կարիերայի խոշորագույն տիտղոսն է: Հիշեցնենք, որ Պրեմիեր կարգի մրցաշարերը «Մեծ Սաղավարտերի» ու տարվա Ամփոփիչ մրցաշարերից հետո ամենաբարձր կարգն ունի:

25-ամյա թենիսիստուհին այդ հաղթանակի շնորհիվ բարձրանալու է WTA-ի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում