Կամո Հովհաննիսյանի գեղեցիկ գոլը (տեսանյութ)

Բելառուսի առաջնության մեկնարկային տուրում «Տորպեդո ԲելԱԶ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Իսլոչի» նկատմամբ:

Տանտերերի կազմում պատասխան գնդակը 51-րդ րոպեին ընթացքից կատարած գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Հանդիպման վերջին րոպեին Ժոդինո քաղաքի թիմը Ալեքսանդր Մակասի հեղինակած գնդակի շնորհիվ հաղթանակ է կորզել:

Տեսանյութում Հովհաննիսյանի գոլը 2:21-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում