4 տարբեր թիմերի հետ «Չելսիին» հաղթած առաջին մարզիչը

«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը յուրահատուկ նվաճման է հասել:

Անգլիացին դարձել է առաջին մարզիչը, ում գլխավորած 4 տարբեր թիմեր հաղթել են «Չելսիին»: Դա հնարավոր է դարձել ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Փելասի»` «ազնվականների» նկատմամբ 2:1 հաշվով տոնած արտագնա հաղթանակից հետո,- գրում է «Gracenote»-ն:

Էլարդայսը նախկինում լոնդոնցիների նկատմամբ առավելության է հասել «Բոլթոնի», «Վեսթ Հեմի» ու «Սանդերլենդի» ղեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում