Ավարտվեց «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարը

ԱՄԷ Շարժա քաղաքում ավարտվեց «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարը: Այսօր կայացած վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց, իսկ Վլադիմիր Հակոբյանը, ով ընթանում էր առաջատարների խմբում, պարտություն կրեց: Հայաստանի երրորդ պատվիրակը՝ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Վլադիմիր Լազարևի հետ:

Առաջին անգամ անցկացված «Շարժա Մասթերս» մրցաշարում 6 շախմատիստ 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող դարձավ Վան Հաոն, Ադհիբան Բաշկարանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Մարտին Կրավցիվը եզրափակեց լավագույն եռյակը:

Գաբրիել Սարգսյանը հաղթողներից հետ մնաց միայն կես միավորով և գրավեց 14-րդ հորիզոնականը: Վերջին տուրում կրած պարտության պատճառով Վլադիմիր Հակոբյանը գրավեց միայն 21-րդ հորիզոնականը:

«Շարժա Մասթերս» մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ էդուարդ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 107 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

Մրցաշարի եզրափակիչ աղյուսակը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում