ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային աղյուսակները` ապրիլի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2822), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (2817): Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընթանում է 9-րդ հորիզոնականում (2774) :

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչներ. Սերգեյ Մովսեսյանը  67-րդ հորիզոնականում է (2677), Վլադիմիր Հակոբյանը` 70-րդ (2675), Գաբրիել Սարգսյանը` 86-րդ (2666):

Լավագույն տասնյակ

1. Մագնուս Կարլսեն – 2838 վարկանիշային միավոր
2. Ուեսլի Սո – 2822
3. Ֆաբիանո Կարուանա – 2817
4. Վլադիմիր Կրամնիկ – 2811
5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2803
6. Հիկարու Նակամուրա – 2793
7. Վիշվանաթան Անանդ – 2786
8. Սերգեյ Կարյակին – 2783
9. Լևոն Արոնյան – 2774
10. Շահրիյար Մամեդյարով – 2772

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2649): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2596), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2587): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին գտնվում է 13-րդ հորիզոնականում (2508): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 42-րդն է (2437), իսկ Լիլիթ Մկրտչյանը` 48-րդը (2425):

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը գտնվում է երկրորդ հորիզոնականում (2684), իսկ Վլադիսլավ Արտեմևը երրորդն է (2677)։ Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը գտնվում է 28-րդ հորիզոնականում (2549), Տիգրան Հարությունյանը` 36-րդ (2523), Հայկ Մարտիրոսյանը` 42-րդ (2515):

Հետևեք մեզ նաև Telegram-ում