Դոնարումա․ Հույս ունեմ՝ այս փորձն ինձ կօգնի ավելի լավ դարպասապահ դառնալ (տեսանյութ)

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Պեսկարայի» հետ խաղից հետո (1:1) ներողություն է խնդրել երկրպագուներից։ Հանդիպման մեկնարկում Գաբրիել Պալետայի փոխանցումից հետո 18-ամյա դարպասապահը չկարողացավ ֆիքսել գնդակը, և արձանագրվեց ինքնագոլ։

-Ներողություն եմ խնդրում թիմակիցներիցս և երկրպագուներից, որ մենք չկարողացանք հաղթել։ Հույս ունեմ՝ այս փորձն ինձ կօգնի ավելի լավ դարպասապահ դառնալ։ Խաղացի առանց ջանք խնայելու, բայց, ցավոք, նման իրավիճակները ևս կարող են լինել։ Գլուխս բարձր եմ պահում և չեմ հուսալքվում,- ասել է Դոնարուման «Milan TV»-ի եթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում