Նեյմարի 100 գոլերը «Բարսելոնայի» կազմում (ինֆոգրաֆիկա)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա մրցավեճում 4:1 հաշվով հաղթել է «Գրանադային»: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում կատալոնացիների վերջին գնդակը հեղինակել է հարձակվող Նեյմարը։ Բրազիլացու այդ գնդակը դարձել է 100-րդը «կապտանռնագույնների» կազմում:

«Squawka»-ն տեղեկացնում է, որ Նեյմարն այդ գոլերից 70-ը խփել է աջ ոտքով, 24-ը` ձախով, իսկ 6-ը` գլխով:

100 գնդակներից 64-ը գրանցվել են Պրիմերայում, 21-ը` Չեմպիոնների լիգայում, 14-ը` Իսպանիայի գավաթի խաղարկությունում, իսկ 1-ը` Իսպանիայի Սուպերգավաթում:

25-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 177 խաղի է մասնակցել:

Նեյմարը դարձավ երրորդ բրազիլացին, ով կատալոնացիների կազմում անցնում է 100 գոլի սահմանը: Նախկինում դա հաջողվել էր Ռիվալդոյին (130) ու Էվարիստոյին (105):

Հետևեք մեզ նաև Telegram-ում