Մեկնարկել է «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է «Կարպոս Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 30 երկրի 197 շախմատիստ, այդ թվում` 15 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ:

Հանգստյան օրերին կայացել են մրցաշարի առաջին երեք տուրերի հանդիպումները: Հայաստանի երեք պատվիրակները` գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը հաջող են մեկնարկել մրցաշարում:

Հովհաննիսյանն ու Տեր-Սահակյանը իրենց երեք պարտիաներն էլ ավարտել են հաղթանակով, իսկ Մանուէլ Պետրոսյանը 2 պարտիայում հաղթել է և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում