Բազմակողմանի հարձակում. «Ռեալը» Պրիմերայի ռեկորդ է կրկնել

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Ալավեսի» խաղում (3:0) «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դարձել է գոլի հեղինակ:

Իսպանացին դարձել է «Արքայական ակումբի» կազմում Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում գոլ խփած 19-րդ ֆուտբոլիստը: Դա նախորդ ռեկորդի կրկնությունն է,- տեղեկացնում է «Marca»-ն։

Լավագույն արդյունքը մադրիդցիների հետ կիսում է «Վալենսիան», որի 19 խաղացող 1994-95թթ․ մրցաշրջանում գոլի հեղինակ են դարձել: 4 տարի անց «Վալենսիան» կրկնել էր այդ ցուցանիշը:

Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Զինեդին Զիդանի թիմում գոլի հեղինակ չեն դարձել միան եզրային պաշտպաններ Դանիել Կարվախալը,  Ֆաբիու Կուենտրաուն և դարպասապահները:

16 տարբեր ֆուտբոլիստներ աչքի են ընկել «Սելտայի» և 14 խաղացողներ` «Բարսելոնայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում