Նեյմարը միանում է «100-ի ակումբ»-ին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:

Բրազիլացին, Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում գրավելով «Գրանադայի» դարպասը, կատալոնացիների կազմում իր 100 գոլն է խփել:

Մոմանին պատկերում է, թե 25-ամյա ֆուտբոլիստն ինչպես է միանում «կապտանռնագույնների» կազմում 100 գոլի սահմանն անցած իր ներկայիս թիմակիցներ Լիոնել Մեսսիին ու Լուիս Սուրաեսին, ինչպես նաև այդքան գնդակների շեմը հաղթահարած բրազիլացիներ Ռիվալդոյին ու Էվարիստոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում