«Ինտերն» անսպասելի պարտություն է կրել (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Սամպդորիային» ու 1:2 հաշով պարտություն կրել:

Հանդիպման հաշիվը բացել են միլանցիները: Աջ եզրից կատարված փոխանցումից հետո գրոհին միացած պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն ընթացքից հարված է կատարել, որից հետո գնդակն անդրադառնալով պաշտպանից հայտնվել է դարպասւմ:

Երկրորդ կեսում ճենովացիներին հաջողվել է ոչ միայն հավասարացնել հանդիպման հաշիվը, այլև հաղթանակ կորզել: Նախ, Մատիաս Սիլվեստրեի գլխով հարվածից հետո դեպի դարպասն ընթացողն գնդակին (ավելին վստահ լինելու համար) դիպչել է Պատրիկ Շիկը, իսկ խաղավերջում Ֆաբիո Կուալյարելան հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը:

«Ներաձուրին» ամբողջ խաղի ընթացքում ահռելի առավելություն է ունեցել, բազմաթիվ գոլային պահեր է ստեղծել, 16 անկյունային հարված իրացրել, սակայն պարտություն է կրել:

Այդ տուրի հետո Ստեֆանո Պիոլիի թիմը 55 միավորով մնաց 6-րդ տեղում: «Սամպան» 44 միավորով 9-րդ հորիզոնականում է:

Ա Սերիա, 30-րդ տուր
«Ինտեր» – «Սամպդորիա»` 1:2
Գոլերը՝ Դ’Ամբրոզիո (35) – Շիկ (50), Կվալյարելա (85, 11մ)

Հետևեք մեզ նաև Telegram-ում