Եվրոպայի առաջնություն. Իզաբելլա Յայլյանն անհաջող ելույթ է ունեցել

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Կանանց պայքարում 58 կգ քաշային կարգում մրցել է Իզաբելլա Յայլյանը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում է 0 ստացել: Յայլյանը չի կարողացել պոկել 87 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Իզաբելլան գլխավերևում պահել է 101 կգ, ապա 106 կգ, սակայն հրաժարվել է երրորդ մոտեցումից:

58 կգ քաշային կարգում երկամարտի 214 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալիա Խլյոստկինան:

Ապրիլի 6-ին պայքարի մեջ կմտնեն Սոնա Պողոսյանը (75 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (85 կգ, B խումբ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում