Կապելո. Ի տարբերություն «Յուվենտուսի»` «Բարսելոնան» պաշտպանվել չգիտի

«Յուվենտուսի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» դեմ թուրինցիների առաջիկա խաղերի սպասումների մասին:

«Ի տարբերություն «Յուվենտուսի»` «Բարսելոնան» չգիտի ինչպես պաշտպանվել: «Յուվենտուսը» մինչև 95-րդ րոպեն չի կարող հանգստանալ, որովհետև կատալոնացիները 3-4 րոպեի ընթացքում կարող են փոխել հանդիպման արդյունքը:

Դիտել եմ «Ծեր սինյորայի» ու «Նապոլիի» միջև կիրակնօրյա հանդիպումը (1:1): Թուրինցիների խաղն ինձ դուր չեկավ: Նրանք շատ թույլ տեսք ունեին ու գնդակը վատ էին վերահսկում:

«Նապոլին» լավ էր պրեսինգի դիմում: Եթե «Բարսելոնան» նույնն անի, «Յուվենտուսը» խնդիրներ կունենա»,- RAI-ի եթերում ասել է իտալացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում