NHL-ի խաղացողները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին

Հոկեյի ազգային լիգայում (NHL) հանդես եկող խաղացողները չեն մասնակցելու 2018 թվականին Փխենչխանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Այդ մասին լիգան հայտարարել է պաշտոնապես:

Այսպիսով, NHL-ի հոկեյիստների` Օլիմպիադային մասնակցության մասին երկար ժամանակ ընթացող խոսակցությունները փակված են:

Հիշեցնենք, որ հոկեյի ազգային լիգայի ներկայացուցիչները մասնակցել են վերջին 5 Խաղերին:

NHL-ի ղեկավար Գերի Բեթմենը բազմիցս հայտարարել է, որ լիգայի ակումբների սեփականատերերը դեմ են Օլիմպիադայում իրենց խաղացողների մասնակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում