«Ինտերի» կազմում իտալացիների գոլերի տարբերությունը հիմա և նախորդ 3 տարում

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Ջենոային», իսկ միակ գնդակը հեղինակել է Դանիլո Դ’Ամբրոզիոն:

28-ամյա պաշտպանը դարձել է Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում «ներաձուրիի» կազմում իտալացիների խփած 13-րդ գոլի հեղինակը,- գրում է «Gracenote»-ը:

Այդ թիվն ավելի մեծ է, քան նախորդ երեք մրցաշրջաններում միասին վերցրած: Նշված տարիների ընթացքում իտալացիներն «Ինտերում» դարձել էին ընդամենը 12 գոլի հեղինակ:

Իտալիայի 2016-17թթ․ առաջնությունում միլանցիների կազմում Անտոնիո Կանդրևան խփել է 5 գոլ, Էդերը` 4, Դ’Ամբրոզիոն` 2 և Ռոբերտո Գալայարդինին` 2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում