Իտալիայի գավաթ․ «Լացիոն» պարտվել է «Ռոմային», բայց դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կայացել է հռոմեական դերբիի պատասխան խաղը: «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Լացիոյին», 3:2 հաշվով հաղթանակ տոնել, սակայն դուրս մնացել պայքարից: Առաջին մրցավեճում «արծիվներն» առավելության էին հասել 2:0 հաշվով:

«Օլիմպիկո» մարզադաշտում կայացած մրցավեճի 37-րդ րոպեին Սիմոնե Ինձագիի թիմը բացել է խաղի հաշիվը, ինչը գրեթե վճռել է դիմակայության ելքը: Գոլերի հեղինակ է դարձել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը: Դրանից հետո «գայլերը» պետք է պարտադիր 3 գոլի տարբերությամբ հաղթեին, ինչը նրանց չի հաջողվել: Ավելին, Լուչիանո Սպալետիի թիմին միայն 90-րդ րոպեին է  հաջողվել տվյալ մրցավեճում առավելության հասնել. աչքի է ընկել Մոհամեդ Սալահը (դուբլ):

Այսպիսով, «Լացիոն» մտավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Նապոլի» – «Յուվենտուս» զույգի հաղթողի հետ: Թուրինում բյանկոներին առավելության է հասել 3:1 հաշվով:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռոմա» – «Լացիո»` 3:2 (ընդհանուր՝ 3:4)
Գոլերը՝ Էլ Շարավի (43), Սալահ (66, 90) – Միլինկովիչ-Սավիչ (37), Իմոբիլե (56)

Հետևեք մեզ նաև Telegram-ում