ԱԱ․ Պայքարի մեջ մտավ Խաչիկ Հարությունյանը
05/04/2017 16:47
Նմանատիպ
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Խաչիկ Հարությունյանը։ Հայ ծանրորդը մրցեց B խմբում և երկամարտի 200 (85+115) կգ արդյունքով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:
Վաղը Թաիլանդում հայ ծանրորդներից հանդես կգա 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում