Ի՞նչ է Իբրահիմովիչը պահանջելու ԱՄՆ տեղափոխվելու դիմաց (ծաղրանկար)

Ամերիկյան «Fox Deportes» հեռուստաալիքը երեկ տեղեկություն է տարածել, ըստ որի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան շարունակելու է «Լոս Անջելես Գելեքսիում»: Նշվում է, որ գործարքն արդեն համաձայնեցված է:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին պատկերում է, թե ԱՄՆ տեղափոխվելու համար 35-ամյա ֆուտբոլիստն ինչ պահանջ է ներկայացրել: Իբրահիմովիչը պնդել է, որ Լոս Անջելեսի Մաունտ Լի բլուրի վրա տեղակայված հանրահայտ «Հոլիվուդ» նշանը փոխարինվի «Զլատանով»:

Ինքնահավան շվեդի պահանջը դուր չի եկել Սթիվեն Սփլիբերգին, Լեոնարդո Դի Կապրիոյին և հոլիվուդյան մյուս աստղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում