Վենգեր. Մարդիկ սկսել են հասկանալ, թե որքան դժվար է հայտնվել թոփ-4-ում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության լավագույն քառյակում հայտնվելու պայքարի մասին:

«Ես 20 տարի մրցաշրջանն ավարտել եմ լավագույն քառյակում, և միշտ շատերին թվացել է, թե դա ոչինչ չի նշանակում: Հանկարծ դա կարևոր դարձավ… Շատ գոհ եմ, որ մարդիկ հասկանում են, թե որքան դժվար է հայտնվել թոփ-4-ում:

Եթե շարունակենք խաղալ այն տրամադրվածությամբ, ինչպես «Մանչեսթեր Սիթիի» դեմ մրցավեճում էր, ապա կհաղթենք: Այս մրցաշրջանում 20 անընդմեջ հանդիպումներից անպարտելիության շարք ենք ունեցել:

Լավ առիթ է հանդիսականներին հիշեցնել, որ մենք ԱՊԼ-ում մնալու համար չենք պայքարում: Պայքարում ենք նրա համար, որ մրցաշրջանը դրական ավարտ ունենա»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերել «The Telegraph-ը»։ի

«Արսենալը» ներկայումս 6-րդ տեղում է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում