«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Վեսթ Հեմին»՝ խփելով 3 անպատասխան գնդակ։ «Զինագործներից» մեկական գոլ խփեցին Մեսութ Օզիլը, Թեո Ուոլքոտը և Օլիվյե Ժիրուն։

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 54 միավոր (29 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, նույնքան միավոր ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Վեսթ Հեմը» 33 միավորով 15-րդ է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Արսենալ» – «Վեսթ Հեմ»՝ 3։0
Գոլերը՝ Օզիլ 58՛, Ուոլքոտ 68՛, Ժիրու 83՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում