«Լիվերպուլը» չկարողացավ հաղթել «Բորնմուտին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» հյուրընկալեց «Բորնմուտին» և ոչ-ոքի խաղաց՝ 2։2։

Բենիկ Աֆոբեի դիպուկ հարվածի շնորհիվ հյուրերը 7 րոպեին բացեցին հաշիվը։ Խաղակեսի վերջնամասում Ֆիլիպե Կոուտինյոն վերականգնեց հավասարությունը, իսկ 59-րդ րոպեին Դիվոկ Օրիգին առաջ մղեց «կարմիրներին», սակայն հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց։ 87-րդ րոպեին Ջոշուա Քինգը խփեց «Բորնմուտի» երկրորդ գոլը։

Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Բորնմուտը» 35 միավորով 14-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Լիվերպուլ» – «Բորնմուտ»՝ 2։2
Գոլերը՝ Կոուտինյո 40՛, Օրիգի 59՛ – Աֆոբե 7՛, Քինգ 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում