Ազգային առաջնություններում առաջին անգամ երկու պարտություն նույն մրցակցից

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում 1:2 հաշվով արտագնա պարտություն է կրել «Չելսիից»: Առաջին շրջանում կայացած մրցավեճում «քաղաքայինները» սեփական հարկի տակ լոնդոնցիներին զիջել էին 1:3 հաշվով:

«Opta»-ն տեղեկացնում է, որ Խոսեպ Գվարդիոլայի կարիերայում առաջին անգամ ազգային առաջնության շրջանակում կատալոնացու թիմը պարտվել է մեկ մրցակցի հետ անցկացրած երկու հանդիպումներում:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան առաջին մրցաշրջանն է անցկացնում անգլիական թիմում և Պրեմիեր լիգայում: Նախկինում նա 4 տարի մարզել է «Բարսելոնան» ու 3 տարի` «Բավարիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում