«Կարպոս Օփեն». Սամվել Տեր-Սահակյանը գլխավորում է աղյուսակը

Մակեդոնիայում ընթացող «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ տոնեց հանրահայտ գրոսմայստեր Զդենկո Կոժուլի նկատմամբ։ Մանուէլ Պետրոսյանը առավելության հասավ Նեբոյսա Նիկոլիչի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Վլադիսլավ Արտեմևին:

6-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը վաստակել են 5.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջատարը Տեր-Սահակյանն է: 5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 4.5 միավոր 12-րդ տեղում է:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը կմրցեն միմյանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում