Կրկին սուպերխաղ. Ֆրանսիայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը

Ֆրանսիայում կայացել է երկրի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Եզրափակչի ուղեգրի համար իրար հետ մրցելու են Լիգա 1-ի առաջատարներ «Մոնակոն» ու «Պարի Սեն Ժերմենը»: Խաղը կկայանա Փարիզում: Մյուս դիմակայությունում կհանդիպեն «Անժեն» ու «Գենգամը»:

Խաղերը կկայանան ապրիլի 25-ին ու 26-ին: Եզրափակիչը նախանշված է մայիսի 27-ին և կանցկացվի «Սեն Դենի» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ու «Մոնակոն» հանդիպել են նաև Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչում, որում Ունաի Էմերիի թիմն առավելության է հասել 4:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում