Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես եկավ Սոնա Պողոսյանը: Երկամարտում Սոնա Պողոսյանը գրանցեց 227 կգ արդյունք (101+126) և նվաճեց բրոնզե մեդալ: Սոնան փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ, իսկ պոկում վարժությունում գրանցեց չորրորդ արդյունքը։

Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Վոստրիկովան:

Հավելենք, որ վաղը մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը (90 կգ քաշային կարգ) և Կարուշ Ղուկասյանը (94 կգ քաշային կարգ, B խումբ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում