Կանտեն բացատրել է, թե ինչու է «Արսենալի» փոխարեն ընտրել «Չելսին»

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն խոստովանել է, որ «Սթեմփորդ Բրիջ» տեղափոխվելուց առաջ «Արսենալին» միանալու հնարավորություն է ունեցել:

««Արսենալն» իսկապես հետաքրքրված էր իմ ծառայություններով, սակայն դա այնքան լուրջ չէր, որքան մյուս ակումբների կողմից էր: Ահա թե ինչու ես հիմա «Չելսիում» եմ, այլ ոչ թե «Արսենալում»,- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ «զինագործները» Կանտեի փոխարեն ավելի մեծ գումարով ձեռք են բերել Գրանիտ Ջակային:

Կարդացեք նաև՝

Երկրագնդի 70%-ը ջրով է ծածկված, մնացած մասը Կանտեի հսկողության տակ է

Հետևեք մեզ նաև Telegram-ում