ԵԵԱ. Երկու հայ թաեքվոնդոիստներ պայքարից դուրս մնացին

Սոֆիայում ընթացող թաեքվոնդոյի մինչև 21 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ապրիլի 6-ին 58 կգ քաշային կարգում հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչներ Ալբերտ Հովհաննիսյանը և Գարեգին Մախմուրյանը: 

Հայ մարզիկները պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում և դուրս մնացին մեդալների համար հետագա պայքարից:

Այսօր Բուլղարիայի մայրաքաղաքում տատամի կմտնի Հայաստանի թիմի վերջին անդամը՝ Հենրիխ Բադալյանը (68 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում