«Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Բանանց» խաղով։ Վերջին տուրերի անհաջողություններից հետո Վարդան Բիչախչյանի սաներին հաջողվեց նվազագույն հաշվով հաղթանակ տոնել․ հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Կիրիան Նբաբուեզեն։

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» մնաց 19 միավորով՝ հինգերորդ տեղում։

“>

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում