«Ալաշկերտը» 3 անպատասխան գնդակ խփեց «Փյունիկի» դարպասը (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Փյունիկին» և խոշոր՝ 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 39-րդ րոպեին․ տպավորիչ խաղ ցուցադրելով՝ Վալերի Ոսկանյանի դարպասը գրավեց Ուրոշ Նենադովիչը։ 63-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Վահագն Մինասյանը կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը, իսկ 89-րդ րոպեին 11-մետրանոց տուգանայինի դիպուկ իրացմամբ աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 42 միավոր և դեռևս միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 36 միավորով չորրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում