Հայկ Մարտիրոսյանը Ցյուրիխում կմասնակցի միջազգային մրցաշարի

Ապրիլի 13-ին Ցյուրիխում կմեկնարկի «Կորչնոյ Օփեն» միջազգային մրցաշարը: Նախնական տվյալներով մրցաշարին մասնակցելու է 20 երկրի 79 շախմատիստ։ Մասնակիցների թվում են 19 գրոսմայստեր, 11 միջազգային վարպետ, 7 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

Մրցաշարի առաջին դասակարգվածն է լատվիացի հանրահայտ գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ «Կորչնոյ Օփեն»-ին մասնակցելու համար Շվեյցարիա կուղևովի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարի մեկնարկային կազմը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում