«Կարպոս Օփեն»․ Սամվել Տեր-Սահակյանն առաջատարների թվում է

Մակեդոնիայում ավարտին է մոտենում «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը: Կայացել են մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում մրցաշարի երկու առաջատարները` Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: 7-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց Ժան Տոմազինիի նկատմամբ, իսկ Մանուէլ Պետրոսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Այժմ 5 շախմատիստներ վաստակել են 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջին հորիզոնականում է Վլադիսլավ Արտեմևը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը երկրորդն է: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուէլ Պետրոսյանը առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում