«Դուբայ Օփեն»․ Գաբրիել Սարգսյանն առաջատարին զիջում է կես միավորով

Տեղի են ունեցել «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանն այս տուրում հաղթանակներ տոնեցին, Էդուարդ Հակոբյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Տիգրան Քոթանջյանը պարտություն կրեց:

Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Իսպանիան ներկայացնող միջազգային վարպետ Խայմե Լաթասա Սանթոսը, ով միայն հաղթանակներ է գրանցել: Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3.5 միավոր և կիսում 2-21-րդ հորիզոնականները: Վլադիմիր Հակոբյանն ունի 3 միավոր, Տիգրան Քոթանջյանը` 2.5, Էդուարդ Հակոբյանը` 1։

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ ապրիլի 8-ին տեղի կունենան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում