Խան․ Հույս ունեմ՝ մինչև կարիերայիս ավարտը կմենամարտեմ Պակյաոյի հետ

Բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը հույս ունի, որ կմենամարտի ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի հետ։ Ավելի վաղ բռնցքամարտիկներն ապրիլին կամ մայիսին, Դուբայում մենամարտ անցկացնելու համար բանակցություններ են վարել, սակայն վերջնական համաձայնության չեն հասել։

-Ես ցանկանում եմ բոլորին ապացուցել, որ իմ մասին սխալ կարծիք ունեն։ Ցանկանում եմ մենամարտել Պակյաոյի հետ, այդ մենամարտը հնարավոր է կազմակերպել։ Նշանակություն չունի՝ որտեղ կմենամարտենք, այն մեծ իրադարձություն կլինի։ Եթե Պակյաոյի թիմը ցանկանում է մտնել Դուբայի շուկա, ապա այս մենամարտն առանցքային կլինի։

Գիտեմ, որ կարիերաս մի օր ավարտվելու է։ Ինձ մի քանի տարի է մնացել։ Հիմա իմ յուրաքանչյուր քայլը պետք է կարիերայիս համար լավագույն որոշումը դառնա։ Հույս ունեմ՝ մինչև կարիերայիս ավարտը կմենամարտեմ Պակյաոյի հետ և կնվաճեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ես գիտեմ, որ կարող եմ,- Խանի խոսքը մեջբերված է «Boxing Scene»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում