Մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը

Ապրիլի 7-ին մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը:

Անհատական մրցավազքում հեծանվորդները մրցել են Էջմիածին-Ակնալիճ մայրուղում: Մեծահասակները և երիտասարդները հաղթահարել են 15 կմ, իսկ պատանիները` 10 կմ մրցատարածություն: Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ հեծանվորդները.

Մեծահասակներ՝ Էդգար Ստեփանյան (19:05), Էդգար Սարգսյան (19:46), Դավիթ Մկրտչյան (20:51)։

Երիտասարդներ՝ Ռոբերտ Խաչատրյան (19:53), Նիկոլայ Գասպարյան (20:59), Լեւոն Լավչյան (21:32)։

Պատանիներ՝ Տիրան Մարտիրոսյան (15:26:02), Ամու Ասուբով (15:26:12), Արման Ազիզյան (15:26:49)։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը տեղեկացրել է, որ առաջնությանը մասնակցում է 66 մարզիկ: Վաղը կանցկացվի խմբային մրցավազքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում