Մադրիդյան դերբի․ հրապարակվել են հայտացուցակները

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալելու է «Ատլետիկոյին»․ հանդիպումը կայանալու է ապրիլի 8-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 18։15-ին։ 

Մադրիդյան ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, որոնց գլխավոր մարզիչներ Զինեդին Զիդանն ու Դիեգո Սիմեոնեն հայտավորել են առաջիկա հանդիպմանը։

«Ռեալի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Յանյես։

Պաշտպաններ՝ Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Նաչո, Մարսելո, Կոենտրաու, Դանիլո։

Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո։

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Մարիանո, Ալվարո Մորատա։

«Ատլետիկոյի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Օբլակ, Մորեյրա։

Պաշտպաններ՝ Գոդին, Ֆիլիպե Լուիս, Սավիչ, Լուկաս, Խուանֆրան, Խիմենես։

Կիսապաշտպաններ՝ Կոկե, Սաուլ, Կարասկո, Գաբի, Չերչի, Թոմաս Պարտեյ, Կեիդի։

Հարձակվողներ՝ Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորրես, Կորեա, Ռոբեր։

 

Լուսանկարները՝ այսօր կայացած նախախաղյա մարզումներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում