Վենգեր․ Ամեն ինչ անում եմ, որ երկրպագուները երջանիկ լինեն

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է լոնդոնյան ակումբում կարիերայի շարունակության մասին և անդրադարձել է երկրապագուների՝ իր հրաժարականը պահանջող ակցիաներին։

-Իմ ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանի միայն ակումբը։ Դեռևս հայտարարությունների համար շարժառիթներ չկան, իսկ ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Հասկանում եմ, որ շատերի համար հետաքրքիր թեմա է, բայց ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ խաղադաշտում է կատարվում։

«Արսենալն» այն տեղում չէ, որտեղ կցանկանար լիներ։ Մենք գիտենք՝ ինչ պետք է անենք։ Արդեն ցույց ենք տվել, որ միասնական ենք և այդ միասնականությունը պետք է պահպանենք մինչև մրցաշրջանի ավարտը։

Ինչ վերաբերվում է երկրպագուների ակցիաներին՝ իմ նպատակն է, որ բոլոր երկրպագուները երջանիկ լինեն։ Միշտ ամեն ինչ անում եմ դրա համար,- Վենգերի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում