Ֆեդերերը չի մասնակցի Մադրիդի ու Հռոմի մասթերսներին

Աշխարհի չորրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պաշտոնապես հրաժարվել է Մադրիդում ու Հռոմում կայանալիք «Մասթերս» կարգի մրցաշարերին մասնակցելուց։

Ընթացիկ մրցաշրջանի ATP-ի «չեմպիոնական պայքարի» բացահայտ առաջատարը Մայամիում տոնած հաղթանակից հետո ասել է, որ մտադիր է գրունտային ծածկով մրցաշարերից մասնակցել միայն «Ռոլան Գարրոսին»:

Բացի Մայամիի մրցաշարից Ֆեդերերը 2017 թվականին հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ինդիան Ուելսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում