Հետազոտություն. Ո՞ր ֆուտբոլիստի համար առաջինը 100 միլիոն ֆունտ կվճարվի

«Bwin» բուքմեյքերական կազմակերպությունը հետազոտություն է կատարել, որպեսզի փորձի պարզել, թե որ ֆուտբոլիստի տրանսֆերն է ապագայում դառնալու ռեկորդայինը:

Հետազոտության ժամանակ հաշվարկվել են ֆուտբոլիստների տարիքները, նրանց խաղային դիրքերը և նրանց ակումբների կարգավիճակները: Որոշիչ նշանակություն ունի նաև տրանսֆերի հավանականությունը:

Մասնագետները եկել են այն եզրակացությանը, որ ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին անգամ 100 միլիոն ֆունտ սթերլինգ վճարվելու է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմրիկ Օբամեյանգի տրանսֆերի համար: 27-ամյա գաբոնցին Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության 25 խաղում 25 գոլ է խփել:

«Bwin»-ի վարկածով երկրորդ ֆուտբոլիստը, ում տրանսֆերը կգերազանցի 100 միլիոն ֆունտը, կլինի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:

Հիշեցնենք, որ ներկայիս տրանսֆերային ռեկորդը գրանցվել է 2016 թվականի ամռանը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար «Յուվենտուսին» վճարել է 89,3 միլիոն ֆունտ (105 միլիոն եվրո):

Հետևեք մեզ նաև Telegram-ում