Ամբողջ մրցաշրջանի արդյունքով անհավանական թվացող թրիփլ-դաբլը կայացավ
Նմանատիպ
«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը «Ֆինիքսի» հետ խաղում (99:120) կարողացել է ամբողջ մրցաշրջանի միջին հաշվարկում թրիփլ-դաբլ ապահովել,- գրում է «The Score»-ը։
Սանզի դեմ մրցավեճում կատարած 6-րդ արդյունավետ փոխանցման շնորհիվ 28-ամյա ամերիկացին ապահովել է 1961-62թթ․ մրցաշրջանում Օսկար Ռոբերտսոնի լեգենդար ռեկորդի կրկնությունը: Այդ խաղում նրա ցուցանիշն էր 23 միավոր, 12 անդրադարձ և 8 փոխանցում:
Ուեսթբրուկը մասնակցել է NBA-ի կանոնավոր առաջնությունում իր թիմի բոլոր 79 հանդիպումներին, որոնցում միջինը վաստակել է 31,7 միավոր, տիրել 10,7 անդրադարձի և կատարել 10,4 փոխանցում:
«Տանդերի» առաջատարն իր հաշվին ունի բավականաչափ միավորներ, անդրադարձեր ու արդյունավետ փոխանցումներ, որպեսզի անկախ մնացած 3 խաղերում իր ելույթներից, այդ խաղային գործոններում պահպանի երկնիշ թվերը:
Ավելի վաղ Ռասելը կրկնել էր նույն Ռոբերտսոնի` մեկ մրցաշրջանում ռեկարդային` 41 թրիփլ-դաբլների ռեկորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում